Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Նոր հասցե` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց
ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց: Անմխիթար վիճակում գտնվող կրթօջախում արտաքին բարեկարգման աշխատանքներ են իրականացվել:
Սակայն, որպեսզի այն վերածվի մեր բուհին վայել դպրոցի, դեռևս շատ անելիքներ կան:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ջերմորեն ողջունելով Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի սաներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, ասաց.
- Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոց անունը ոչ միայն պատվաբեր, այլև պարտավորեցնող է: Վստահեցնում եմ, որ առաջիկայում ևս կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտները սովորեն լավ պայմաններում և լիարժեք կրթություն ստանան:
Պրոռեկտորը շրջեց դասարաններում և զրուցեց բարձր դասարանցիների հետ: Նա տեղեկացրեց, որ աշակերտների համար կկազմակերպվեն բաց դասեր «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաներից:
Բժիշկ դառնալ ցանկացողներին Մ. Նարիմանյանն ասաց.«Շատ ուրախալի է, որ դուք ընտրել եք դեպի բժշկի կարևոր և բարդ մասնագիտությունը տանող ճանապարհը: Մեր օգնությամբ մոտիկից ծանոթանալով բժշկական գործընթացին` դուք կկարողանաք հստակ կողմնորոշվել»:
Հ.Գ. Մեր իրականության մեջ նորույթ համարվող այս երևույթի նախատիպը կար խորհրդային տարիներին: Բուհերը ունեին ենթաշեֆ դպրոցներ, որտեղ բուհական կոմերիտական կազմակերպության ակտիվիստները դպրոցականների մեջ այն ժամանակ չափազանց կարևորվող` կոմունիստական դաստիարակության տարբեր դրսևորումներով` աշխատանքային, ռազմահայրենասիրական, սպորտային, նրանց դաստիարակում էին: Շեֆությունը վերաբերում էր բարոյական դասիտիարակության` ոգեղեն ոլորտին, նյութական մասնակցությունը դպրոցի գործունեությանը ացառվում էր, քանի որ բուհը նման ֆունկցիա իրականացնելու ո´չ իրավունք ուներ, ո´չ` հնարավորություն: Բոլորի կառավարման բոլոր լծակները պետության ձեռքին էին: Ենթաշեֆ դպրոցներում կազմակեպվող աշխատանքները նպատակաուղղված էին աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: Այսօր շեֆությունը բոլորովին այլ խնդիրներ է լուծում, այն առավել լիարժեք է, քանզի աշակերտների մասնագիտական կողմնորոշումից զատ ստանձնում է նաև վերանորոգման, կահավորման, նախատեսում անգամ տնօրենի և մանկավարժների աշխատավարձի բարձրացում:
27.09.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ